Վարդենիսում իրավիճակը չի հանդարտվում. Վարդենիսցիները կրկին փակել են քաղաքից Երեւան տանող գլխավոր փողոցը:
Իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի եւ Ճամբարակի անձնագրային բաժանմունքները, ինչի դեմ էլ բողոքի են ելել վարդենիսցիները;
«Մենք չենք ուզում, որ մեր անձնագրային բաժանմունքը փակել, զինկոմիսարիատն էլ արդեն փակել են, պետք է հետ բերեն: Սա քաղա՞ք է, թե գյուղ: Անձնագրայինն ասենք տարան, էդտեղ 10 աշխատող կար, էդ մարդիկ մնալու են անգործ: Իրենք քոչե՞ն ստեղից: Թոռանս զինկոմիսարիատ տանելու համար պետք է 5000 դրամ վառելիք լցնեմ, գնամ Մարտունի, 7 ժամ էլ էնտեղ սպասեմ: Առաջ որ էստեղ էր զինկոմիսարիատը, վա՞տ էր: Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ: Մենք պահանջում ենք, որ զինկոմիսարիատը հետ բերեն, մեր անձնագրային բաժանմունքը չտեղափոխեն, ինչ հիմնարկ Վարդենիսից տարել են, թող հետ բերեն: Մորգն էլ են տարել, մեր մեռելին տանում ենք Մարտունի, ֆռռացնում ենք, հետ բերում»,- բողոքում են վարդենիսցիները: