Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սլացք»-ը՝ արցախցի կանանց կողքին

01/02/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցից բռնի տեղահանված ևս 50  կին առաջիկայում կստանա մասնագիտական նոր ու կիրառելի  հմտություններ՝ ավելի մրցունակ մասնագետ դառնալու և աշխատանք գտնելու համար։ Մասնագիտական կողմնորոշման հարցում օգնում է «Հաբ Արցախը»՝ «Սլացքը» դինամիկ նախաձեռնությամբ։

«Նման ծրագրերը մեծ կարևորություն ունեն արցախահայերի համար, որոնք որևէ փորձ չունեն բիզնես ոլորտում, սա մեծ հնարավորություն է և՛ մտահորիզոնը փոխելու, և՛ նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու համար նոր գործը սկսելու կամ նոր աշխատանք գտնելու համար»,- ասում է ծրագրի մասնակիցներից Մելանյա Ավետիսյանը։

«Սլաքն» արդեն հաղթահարել է առաջին «ռաունդը»։ Երկրորդ փուլի մասնակիցները կարող են ընտրել վերապատրաստման երկու հիմնական ուղղություններից մեկը՝ հաշվապահություն կամ ադմինիստրատիվ աշխատանք։ Երեք ամիս տևողությամբ դասընթացները վարելու են նշված ոլորտների առաջատար մասնագետները։ «Հաբ Արցախը» ծրագրի երկրորդ փուլի համար ընտրել է այս մասնագիտությունները՝ աշխատաշուկայի բազմակողմանի ուսումնասիրության և կարիքների գնահատման արդյունքում՝ կարևորելով գիտելիքի կիրառելիությունն ու մասնակիցների զբաղվածության խնդիրն իրապես լուծելու հարցը։

««Սլացքը» կարիքահեն, օգտակար ու իրոք արդյունավետ ծրագիր է, որի արդյունքներն արդեն շոշափելի են։ Երկրորդ փուլում ևս ջանք չենք խնայելու, որ մասնակիցներին ներկայացնենք լավագույն ծրագիր, լավագույն մասնագետներից սովորելու հնարավորություն և իհարկե մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև դասընթացից հետո նրանց զբաղվածության խնդիրը։ Լիահույս ենք, որ, որ «Սլացքը» շարունակական կլինի»,- նշում է «Հաբ Արցախի» գործադիր տնօրեն Շուշան Քէշիշեանը։

«Սլացքի» առաջին փուլի 50 մասնակիցները վերապատրաստվել են գեղեցկության և սննդի ոլորտների, կարուձևի ուղղությամբ․ նրանց զգալի մասն արդեն ունի աշխատանք։ Ծրագիրը ոչ միայն տրամադրում է տեխնիկական հմտություններ, այլև օգնում փափուկ և ձեռնարկատիրական հմտությունների ուսուցման, հոգեբանական աջակցության շնորհիվ վստահ քայլել դեպի աշխատաշուկա։

«Քանի որ «Հաբ Արցախը» շատ սերտ աշխատում է Արցախից տեղահանված անձանց հետ ու նրանց ուղղված մի շարք ծրագրերի իրականացման հաջող փորձառությունը հաշվի առնելով՝ որոշեցինք համագործակցել նոր երկրորդ փուլի շրջանակում։ «Սլացք» ծրագրի առաջին փուլի արդյունքներն իրոք տպավորիչ են ու շատ կարևոր են այն փոփոխությունները, որ կարողացել է  այդ դժվար ժամանակահատվածում արցախցի կանանց համար ծրագիրը բերել։ Վստահ եմ, որ մի քանի ամիս անց, երբ ծրագրի մասնակիցները կավարտեն դասընթացը, կարձանագրենք աշխատաշուկայում գրանցած նոր հաջողությունները», – նշում է  «Հաբ Արցախ»-ի հետ հգործակցող «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը։
  Ս․Վ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական

Հաջորդ գրառումը

Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին, Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին, Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական