Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաահակշվիլին նիհարի եւս 6-7 կգ, կարող է հանկարծամահ լինել։
Այս հայտարարությունն այսօր արել է երկրի ժողովրդական պաշտպան Լեւան Իոսելիանիի նշանակած բժիշկների խորհուրդը։
Այժմ նախկին նախագահը կշռում է մոտ 60 կգ, կրիտիկական զանգվածը՝ 52-53 կգ։ Դրանից հետո օրգանիզմում կսկսվեն անդառնալի փոփոխություններ։
Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել հիվանդասենյակում։