Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ․ 1 տուժած-Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:2 տուժած-«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:1 տուժած-«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:1 տուժած-«Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:1 տուժած-«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր: