Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մթերող ընկերությունները փորձում են թալանել գյուղացուն. ծիրանի մեկ կիլոգրամի դիմաց առաջարկում են 150-200 դրամ. Հրաչ Բերբերյան

10/06/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

-Պարո՛ն Բերբերյան, միրգ-բանջարեղենի մթերման սեզոնը մեկնարկել է։ Ի՞նչ խնդիրների կարող են բախվել գյուղացիներն այս տարի։

-Թիվ մեկ խնդիրն, իհարկե, մթերման գինն է։ Գները գյուղացիներին չեն բավարարում, մթերող ընկերությունները փորձում են թալանել գյուղացուն։ Կոնկրետ այս պահին ուզում են ցածր գնով ձեռք բերել ծիրանի բերքը։

Այստեղ շատ բան կախված է Լարսի անցակետում տիրող վիճակից։ Եթե ՀՀ կառավարությունը լեզու գտնի, և արտահանողները խուսափեն խցանումներից, ամեն ինչ ավելի հեշտ կլինի։

–Փաստորեն, գյուղացին գոհ չէ ծիրանի մթերման գներից։

-Իհարկե, բերքն այս տարի քիչ է, և գյուղացուն մթերման գինը չի բավարարում։ Մարդիկ չեն համաձայնում կիլոգրամի դիմաց 150-200 դրամ ստանալ։ Մթերող ընկերությունները հայտարարում են, որ մեկ կիլոգրամ ծիրանը կընդունեն 250-300 դրամով, սակայն իրականում 150-200 դրամ են վճարում։  

-Իսկ մյուս մշակաբույսերի, օրինակ՝ լոլիկի համար սահմանված հստակ գին կա՞։

-Թող լոլիկի մասին մոռանան, քանի որ կառավարությունն այս հարցում դոփում է տեղում։ Պատահական մարդկանց, «սուտի գիտնականների» հետ փորձում են ֆերոմոնային թակարդներով մորմազգի ցեցի հախից գալ. չեն կարող։ Նույնիսկ մանկապարտեզի երեխան կծիծաղի։ Ավելի լավ է՝ իրենք այդ թակարդների մեջ ընկնեն, պրծնենք իրենցից։

-Պարո՛ն Բերբերյան, իսկ ո՞րն է ծիրանի սակավ բերքի պատճառը։

– Բերքի քիչ լինելու հիմնական պատճառը փոշոտումն է։ Մեղուները քիչ են աշխատել։ Երեք տարի է՝ ասում ենք, որ մեղվաբուծությանը պետք է զարկ տալ, որովհետև փոշոտումը լավ երաշխավորված բերք է։

Մյուս կողմից էլ «մեղավոր» են տևական անձրևները։ Ճիշտ է, Ջրային տնտեսությունից փորձում են երաշտ ներկայացնել, որ Սևանից ջուր վերցնեն, բայց այստեղ էլ են խաբում ժողովրդին։ Այսօրվա դրությամբ Հայաստանում երաշտ չկա, բայց մի քանի օր առաջ Ջրային տնտեսության ղեկավարներից մեկը երաշտից էր խոսում։

-Ընդհանուր առմամբ, տարին բերրի՞ է, պարո՛ն Բերբերյան։

-Պտղի համար՝ ոչ։ Բանջարաբոստանային կուլտուրաների համար հաջող տարի է՝ հատկապես պալարային կուլտուրաների՝ կարտոֆիլի, բազուկի, գազարի և այլն։ Ձմերուկի համար ևս շատ լավ տարի կլինի։

Հույս ունենք, որ կարտոֆիլի շատ լուրջ քանակություն կարտահանենք, որովհետև գյուղացին լավ է աշխատել։

Իսկ պտղի հետ կապված՝ մտահոգված ենք, որովհետև վատ փոշոտումն ազդել է բոլոր պտղատու այգիների վրա։

Մտահոգված ենք նաև խաղողի բերքով, որովհետև կառավարությունն այդպես էլ բարեփոխումներ չարեց։ Եթե կոնյակի գործարանը խաղից դուրս գա, և ինչքան ես եմ հասկանում՝ կոնյակի ճանապարհը դեպի ՌԴ փակվի, բնական է՝ խնդիր կունենանք խաղողի մթերման հետ։      

-Պարոն Բերբերյան, կա՞ն համայնքներ, որոնց բնակիչներին մթերող ընկերությունները նախորդ տարվանից գումարներ են պարտք։

– Նախորդ տարվա բերքի դիմաց պարտեքերի դեպքեր շատ կան։ Այդպիսի տեղեկություններ ունենք՝ հատկապես խաղողի բերքի մասով։ Այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, բացահայտել նման դեպքերը, քանի որ ամեն ինչ արված է, որպեսզի ժողովրդի ձայնը կառավարությանը չհասնի. նման իրավիճակները քողարկվում են։

-Գյուղատնտեսական տարին բերրի՞ է, ծիրանի և խաղողի բերքն այս տարի առա՞տ կլինի։   

-Ծիրանն անցած տարվա չափ չի լինի, մեծ քանակություն չունենք, բայց կկարողանանք արտահանել։ Ինչ վերաբերում է խաղողի բերքի ծավալներին, դեռ այդ մասով ոչինչ չենք կարող ասել։ Ամեն ինչ կախված է հիվանդություններից. օդը գերխոնավ է, և որոշակի հիվանդություններ անպայման կլինեն։

-Տեղական շուկայում միրգ-բանջարեղենի ինչպիսի՞ գներ են կանխատեսվում։

-Դե, ծիրանի գինը բարձր կլինի, կարտոֆիլի գինը մի փոքր կիջնի։ Խաղողի ու լոլիկի գները չեն իջնի, որովհետև, կրկնում եմ, կառավարությունն այդպես էլ մորմազգի ցեցի հարցը չլուծեց։

Ի դեպ, ամեն տարի ցեցի դեմ պայքարի նպատակով բյուջեից գումարներ են դուրս գրում, բայց այդ գումարները փոշիանում են։ Կրկնում եմ՝ մի երկու «սուտ գիտնականի» են գտել, դրա համար էլ ոչ մի արդյունքի չեն հասնում։ Թող դիմեն մեզ. մեկ տարում ցեցի վերացման հարցը լուծենք, 5-6 տարի ցեցի երես չեն տեսնի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ․ հայկական կողմը կորուստներ չունի․ ՊԲ

Հաջորդ գրառումը

Հրդեհ՝ Ապարան քաղաքում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հրդեհ՝ Ապարան քաղաքում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական