Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր նպատակն ընդամենը շոու կազմակերպելն է և ոչ թե բարձրագույն կրթության որակի էական բարձրացումը. կրթության փորձագետը՝ Ակադեմիական քաղաքի մասին

20/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախևառաջ հարկավոր է նկատել, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ակադեմիական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և ոչ մի ակադեմիկոս կամ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ՝ գիտնական, ոչ մի համալսարանի ներկայացուցիչ՝ դասախոս կամ ուսանող: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Կառավարությունն ակադեմիական քաղաքը պատկերացնում է մի վայր, որտեղ, լավագույն դեպքում, կան համապատասխան շենքեր ու ենթակառուցվածքներ և որտեղ կարելի է միավորելով տեղափոխել գոյություն ունեցող բուհերն ու գիտական կազմակերպությունները։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատմանը։

«Դա կլինի ուղղակի մեխանիկական տեղափոխում՝ գիտնականներից ու ուսանողներից ազատելով Երևանում գոյություն ունեցող շենքերը: Իսկ թե ինչպիսի՞ն պիտի լինի բովանդակությունը՝ ոչ ոքի առայժմ հետաքրքիր չի, նախագծից էլ չի երևում:

Պետք է նշել, որ իսկական Ակադեմիական քաղաք ունենալու, գիտությունն ու բարձրագույն կրթությունը օրգանապես միաձուլելու, երկրում գիտության զարգացման համար կարևոր է միջազգայնացումն ու համաշխարհային փորձի ուսումնասիրությունը:

Այստեղ, առաջին հերթին, ուսանողների համար պիտի լայն հնարավորություններ ստեղծվեն մասնակցելու միջազգային ծրագրերին, պրակտիկան անցկացնել համալսարաններին կից գործող ձեռնարկություններում ու ստարտափերում, իրականացնել հետազոտական նախագծեր միջազգային թիմերում և այլն: Ըստ էության, մեծ քաղաքներից դուրս համալսարանական կամպուսները «համաշխարհայնացման կենտրոններ» են, որտեղ միախառնվում են տարբեր մշակույթներ՝ ապահովելով գիտության ու կրթության շաղկապված զարգացումը, իսկ ուսանողների համար այն լավագույն հնարավորությունն է՝ դառնալ առավել մրցունակ գլոբալ շուկայում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ «քաղաքից դուրս» տեղափոխվելիս համալսարանները բախվում են մի շարք դժվարությունների. դժվարանում է ուսանողների հավաքագրման գործընթացը, որովհետև ուսանողների մեծամասնությունը չի ցանկանում տեղափոխվել: Պրոֆեսորադասախոսական կազմը ևս դժկամությամբ է տեղափոխվում «քաղաքից դուրս»․ այդ գործընթացը միշտ բերում է լավագույն կադրերի կորստին։

Մյուս կողմից, միշտ չէ, որ կարելի է ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ՝ անհրաժեշտ քանակի և որակի բնակարաններ, ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր և այլն:

«Հիմա, գալով մեր իրականությանը, պետք է հարցնել Կառավարությանը. արդյոք այդպիսի «քաղաքի» կարիքն հիմա զգացվում է, երբ ուսանողների թիվը պակասել է մի քանի անգամ, իսկ դիմորդների թիվը գնալով նվազում է:

Մյուս կողմից, հայտնի է, որ աշխարհի լավագույն հետազոտական համալսարանների բյուջեները հարյուրապատիկ մեծ են Հայաստանի կրթությանն ու գիտությանը հատկացվող բյուջեից և համեմատական են ՀՀ տարեկան ողջ բյուջեին: Արդյոք մեր երկիրն ի վիճակի է սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ստեղծված իրավիճակում ֆինանսավորել և ունենալ գոնե մեկ այսպիսի համալսարան կամ գիտահետազոտական կենտրոն, որը կարողանա գործել ու համաքայլ զարգանալ աշխարհի լավագույն համալսարանների հետ զուգահեռ։

Թե մեր նպատակն ընդամենը մի քանի մասանոց շոու, ներկայացում կազմակերպելն է և ոչ թե բարձրագույն կրթության որակի էական բարձրացումը, որը պիտի հանգեցներ հայկական կրթության արտահանմանը՝ միջազգային ուսանողների ակտիվ ներգրավմանը»,- հարց հնչեցրեց Ատոմ Մխիթարյանը:

Իսկ թե ի՞նչ կշահեն այս նախագծից ակադեմիական հանրությունը և ուսանողությունը, ըստ կրթության փորձագետի՝ լավագույն դեպքում ոչինչ, եթե, իհարկե, կորուստներ չունենանք։
«Նրանք չեն, ցավոք սրտի, այս նախագծի շահառուները։ Այլապես հենց գիտնականներն ու բարձրագույն կրթության ոլորտի մասնագետները հենց այս փուլում ներգրավված կլինեին Ակադեմիական քաղաքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ Ակադեմիական քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Այն պատրաստ կլինի 2030 թվականին, կտեղավորի մինչև 16 բուհ և մոտ 44 հազար բնակչություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն ուշի-ուշով հետևում է Փաշինյանի հայտարարություններին

Հաջորդ գրառումը

Ետոն Քելմենդիի սիրո բանաստեղծական բանաձեւումները՝ հայերեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ետոն Քելմենդիի սիրո բանաստեղծական բանաձեւումները՝ հայերեն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական