Գինեսի ռեկորդների գրքից ջնջվել է ճապոնացի Ջոն Կիտագավայի անունը։ Ըստ համաշխարհային ռեկորդները գրանցող հաստատության պաշտոնական կայքի՝ նման որոշում է կայացվել, երբ ջրի երես են եկել Ճապոնիայի պրոդյուսերական ընկերության հիմնադրի՝ սեքս-սկանդալների մասին պատմությունները։
Կիտագավան ռեկորդների գրքում էր հայտնվել, քանի որ 8-10 տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ միջոցառումներ էր կազմակերպել։ Պրոդյուսերը մահացել է 87 տարեկանում՝ 2019-ին։ Նրա մահվանից հետո՝ բոլորովին վերջերս, սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել անձնականից։ Պարզվել է՝ ամենատարբեր միջոցառումների ժամանակ դպրոցի շրջանավարտների (եւ ոչ միայն) նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել։ Հենց դա էլ Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի անդամների համար հիմք է եղել, որպեսզի որոշեն՝ նրան զրկել բոլոր տեսակի ռեկորդներից։
Ս․Վ․