Կիրակի, 26 Հուլիս, 2026

19 տարվա մեջ առաջին անգամ Ռոնալդուն դուրս է մնացել

Վերջին 19 տարվա մեջ առաջին անգամ Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» թեկնածուների ցուցակում չի ներառվել։ Այս մասին տեղեկացնում են «France Football» պարբերականից, որն էլ հենց կազմակերպում է մրցանակաբաշխությունը։

Նշենք, որ Ռոնալդուն վերջին անգամ «Ոսկե գնդակ» ստացել է 2017-ին։

Բոլորովին վերջերս հանրաճանաչ ֆուտբոլիստն ազգային հավաքականների ցանկում լավագույն ռմբարկու էր ճանաչվել։

Ս․Վ․