Քպական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հանդես է եկել ատելություն քարոզող գրառմամբ՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակից ցուցարարներին առաջարկելով նետվել աղբամանները ու սպասել «զիբիլի մեքենային»։
Նա գրել է.
«Ձեր վայրը աղբանոցում է»։
Քիչ անց նա այս գրառումը ջնջել է, սակայն շատերն այն արդեն պահպանել էին։
Գրառումից մեկ ժամ անց քպական պատգամավորը այլ բան է գրել. «Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ:
Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել
Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա»։