«Հայաքվեի» նախաձեռնող խումբը բազմաթիվ հարցեր է ստանում, թե երբ է հնարավոր լինելու «Հայաքվե»-ին մասնակցել մարզերում:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերջին երկու օրվա ընթացքում մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը հետևյալ բնակավայրերում՝
Գյումրի (Շիրակի մարզ)
Վանաձոր (Լոռվա մարզ)
Կապան (Սյունիքի մարզ)
Տաթև (Սյունիքի մարզ)
Աբովյան (Կոտայքի մարզ)
Մասիս (Արարատի մարզ)
Արմավիր (Արմավիրի մարզ)
Բոլոր այս բնակավայրերում, դուք արդեն կարող եք քվեարկել: Եթե ցանկանում եք, որ մենք գանք նաև այլ բնակավայրեր, կապվեք մեր հետ, միասին փորձենք կազմակերպել մեր աշխատանքը: Բոլորին հաջողություն եմ ցանկանում»,-տեղեկացնում են«Հայաքվե»-ից։