Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանը սեյսմոլոգիական քարտեզ չունի. ամենաթարմ քարտեզը 1957 թվականի է

Ադրբեջանը չունի ժամանակակից պահանջներին համապատասխանող սեյսմոլոգիական քարտեզ. հայտնել է է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին Կասպից ծովում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ վերջին անգամ Ադրբեջանում նման քարտեզ մշակվել է 1957 թվականին. «Մեր կողմից նոր քարտեզի առաջարկ է արվել, աշխատանքներ են տարվում»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հուլիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին երկրաշարժ է գրանցվել Կասպից ծովում։ Մոտ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Գուբայում, Խաչմազում, Շաբրանում, Սիյազանում, Սումգայիթում.  Աբշերոնի թերակղզում և հարակից շրջաններում՝ մինչև 5-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Ցնցումների ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 65 կմ։ Ավերածություններ, զոհեր չկան։