Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրկին համոզվեցի, որ ժողովուրդը պատրաստ է շարունակելու պայքարը. Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Բերդաշենի ենթաշրջանում

09/01/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության  համայնքների բնակչությանը  շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու  և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին  ԱԺ պատգամավոր  Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների  բնակչության հետ:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող քայլերն ու անելիքները:

« Այս այցերի նպատակը ժողովրդին տեղեկացնելն է ու նրանից որոշակի տեղեկություններ ստանալը: Հերթական անգամ համոզվեցի, որ  ժողովուրդը  չի տրտնջում, պատրաստ է տանելու  այս դժվարություններն ու ծանրությունը և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ համայնքների բնակչության հետ հանդիումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները ի մի կբերվեն  և կքննարկվեն օպերատիվ շտաբի հետ, ըստ որի էլ կմշակվի հետագա քայլերի ռազմավարությունը:

Բերդաշեն համայնքի ղեկավարի տեղակալ  Արմեն Աբալյանիխոսքով՝ բնակչությանն առավել մտահոգում է անորոշությունը՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ու ապագայի նկատմամբ:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը, մեզ հետ զրույցում  իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ:

«Այս շրջանում խաղողայգիները ոռոգելու ժամանակն է, որի համար պետք է վար կատարվի՝ հողը փխրեցնելու և ջուրն անցկացնելու համար: Չնայած մեծամասնությունը մինչ այս հասցրել են կատարել աշնանացանը, սակայն մի մասն էլ կիսատ է մնացել: Հույս կա, որ այդ վարելահողերը կօգտագործվեն գարնանացանի համար»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ Բերդաշենի բնակչությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովմանը,  տրամադրվող  պարենամթերքի համաչափ բաշխման գործիքակազմի ներդրմանն ու գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի խնդիրները:

Հանդիպմանը ներկա  էր  Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ով բերդաշենցիների բարձրաձայնած հարցերին  ի պատասխան  տեղեկացրել է , որ դրանց  մի մասն արդեն իսկ քննարկվել է օպերատիվ շտաբում և առաջիկայում լուծում կստանան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետությունը, պետական ինստիտուտները, քաղաքական-հանրային միավորները պետք է դուրս գան ողբերգություն սպասողի հոգեվիճակից

Հաջորդ գրառումը

Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, ջրի սակավության պատճառով ՀԷԿ-ը չի գործում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, ջրի սակավության պատճառով ՀԷԿ-ը չի գործում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական