Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունը, պետական ինստիտուտները, քաղաքական-հանրային միավորները պետք է դուրս գան ողբերգություն սպասողի հոգեվիճակից

09/01/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մաս 1

Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին.  չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։

Սպասում է իշխանությունը, սպասում է Նիկոլը, սպասում են բոլոր մտահոգ-մտածող մարդիկ, սպասում են մտածելու անունակները, ինտուիտիվ՝ սպասում է  լայն հասարակությունը, նույնիսկ եթե քեֆ-անտարբերության մեջ է, սպասում է ընդդիմությունը։

Սպասում են Արցախի տեղը չիմացողները և Արցախի շնորհիվ կայացած-լռողները։ Սպասում են նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, որ ողբերգությունն Արցախով չի ավարտվելու է, այլ միայն սկսվելու է։ Իսկ եթե բոլորը սպասում են աղետի, այն անպայման գալու է։ Աղետը, ցավոք, ունի այդպիսի հատկություն։ Բայց սա պետական մտածողություն չէ, սա քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն չէ։ Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե ողբերգությանը սպասելը, այլ՝ ողբերգությունից  խուսափելը։

Դուրս գալ քաոտիկ վիճակից

Շատ արագ պետք է դուրս գալ նախաաղետային քաոսից։ Սա է այսօր ամենակարևոր խնդիրը։ Մեր ամեն ինչը քաոտիկ է, նույնիսկ՝ սրտացավ մտահոգություններն ու գրագետ առաջարկները։ Դրանք հիմնականում անհասցե են ու կորչում են։

Պետությունը, պետական ինստիտուտները, քաղաքական-հանրային միավորները պետք է դուրս գան ողբերգություն սպասողի հոգեվիճակից։

Հասկանանք՝ ինչ ունենք։ Հասկանանք՝ ինչից է պետք սկսել և ուր գնալ։ Ո՞ր օրերի, ո՞ր շաբաթների համար ի´նչ խնդիրներ ենք դնում։ Սա հավասարաչափ վերաբերում է և´ պետական համակարգին, և´ ընդդիմադիր միավորներին, և´ Արցախի իշխանություններին, և´ հանրային գործիչների այն գրագետ շերտին, որը հոգնել է բոլորի  անէֆեկտիվությունից։

Քաոսը մեր թշնամին է. քաոսում արվում են սխալներ, քաոսում աննկատ հետապնդվում են անձնական շահեր, թշնամին ֆիքսում է մեր քաոսը, անելիքի չիմացությունը։ Քաոսը վերջում վերածվելու է պանիկայի։

Ամենակարևոր ու առաջին խնդիրը մթնոլորտի փոփոխությունն է։ Ռացիոնալ գաղափարներ ու գրագետ մարդիկ կան և´ իշխանությունից դուրս, և´ իշխանության մեջ։ Պետությունը պետք է դարձնել գրագետ և ռացիոնալի պահանջատեր։ Դա պետք է անի կամ իշխանությունը՝ իր ներսում գտնելով ռեսուրս և ընտրելով նոր ղեկավարություն, կամ ընդդիմությունը՝ նոր առաջնորդությամբ։ Առաջնորդության էությունը հենց դա պիտի լինի՝ քանդվող պետականության և քաոսի կասեցումը, ռացիոնալի և պետական մտածողության գերիշխումը։ Ով և ովքեր կանեն՝ կերևա։ Ճիշտ այնպես, ինչպես՝ ով և ինչ չարեց։ Բայց դրա մասին՝ հետո։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում անորոշություն է. հարցերի պատասխաններ չկան․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Կրկին համոզվեցի, որ ժողովուրդը պատրաստ է շարունակելու պայքարը. Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Բերդաշենի ենթաշրջանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Կրկին համոզվեցի, որ ժողովուրդը պատրաստ է շարունակելու պայքարը. Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Բերդաշենի ենթաշրջանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական