Էլեկտրաէներգիան կթանկանա՞, թե ոչ. 7-10 օրից պարզ կլինի

20

Կթանկանա՞ էլեկտրաէներգին. այս հարցը հանրության հետաքրքրությունների օրակարգում է, քանի որ 8,5 դրամով թանկացավ ջուրը։

«Այս պահին վերանայման գործընթաց է սկսված, բայց այս պահին ասել չեմ կարող։ Մեկ շաբաթ-տասը օրից պարզ կլինի, երբ որ վերջնականացնենք էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը, վերջնական փոփոխություն կլինի, թե ոչ՝ այս պահին չեմ կարող ասել»,- Կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հավելել է, որ ջրի սակագները սահմանվելու են 1 տարի ժամկետով, սուբսիդավորումն էլ կլինի մեկ տարի ժամկետով։ Նա նշեց, որ ոչ միայն բնակչության համար են սակագները սուբսիդավորվելու, այլև, ենթադրվում է, բոլոր սպառողների համար: