Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է. Արմեն Սարգսյան

20

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Այսօր 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և խոնարհվում ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առաջ, կիսում նրանց հարազատների ցավը:

Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է:  Նաև դրա շնորհիվ  կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից։

Նորը ստեղծելը, նորը կառուցելը և, դրա կողքին, նաև հինը վերականգնելը, նրան նոր շունչ տալը զոհերի հիշատակը հարգելու լավագույն ճանապարհն է»: