Թուրքագետ Արգամ Եղիազարյանը պարզել է, որ 2019 թ. Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի խորհրդարանի նախկին նախագահ և նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախընտրական պաստառը հետևյալ գրությամբ է եղել.
«Ինչ ասեցիք, արեցինք. նորից կանենք»։
Ակնհայտ նմանություն կա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական կարգախոսի հետ՝ ասե՛ք, կանենք։
Արգամ Եղիազարյանը նկատում է, որ Էրդողանի մտերիմ Յըլդըրըմն այդ ընտրություններում պարտվեց ընդդիմությանը՝ չնայած վերջինիս հանդեպ ճնշումներին։