Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու տարբերակն էլ հնարավոր է. հրդեհից փրկված զինծառայողի խոսքը կցկտուր կարող է լինել ինչպես հոգեվիճակի, այնպես էլ նրան ուղղորդելու պատճառով. հոգեբան

25/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոգեբան Կարինե Նալչաջյանը լիովին հնարավոր է համարում, որ Ազատ գյուղում ողբերգական հրդհից փրկված և տեսախցիկի առջև եղելությունը պատմող զինծառայողի խոսքը կցկտուր լինի, սակայն միաժամանակ չի բացառում, որ վերջինիս ուղղորդած լինեն՝ ինչ խոսել, կատարվածն ինչպես ներկայացնել։

«Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Որ զինծառայողը շոկային վիճակում է, փաստ է, որ շոկային վիճակում խոսքը կարող է կցկտուր լինել, հիշողությունները՝ հատվածային, ևս փաստ է։ Չի բացառվում, որ նման հոգեբանական վիճակում գտնվող մարդը դեպքի որոշ դրվագներ մոռացած լինի, հետո հիշի, հիշողության աղավաղումներ ունենա»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանը։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ եթե անգամ ողջ մնացած զինծառայողին ոչ մեկն ուղղորդած չլինի, նա հասկանում է, որ ինքը մի մեծ պատմության մեջ է, և իր ամեն խոսքը շատ կարևոր և պատասխանատու է։

«Երիտասարդը կարող է դրանից կարկամել, մտածել, թե ինչ է ասում. կարո՞ղ է իր խոսքերն իր իսկ դեմ օգտագործվեն։

Գիտե՞ք, իհարկե չեմ բացառում նման հանգամանքներում որոշակի միջամտությունները։ Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ իրականությունը պարտակելու համար կարող են նման բաներ արվել»,- ասաց հոգեբանը։

Հիշեցնենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից ժամկետային զինծառայող Գարուշը Factor TV-ի հետ զրույցում ավելի վաղ պաշտոնական վարկածից տարբերվող վարկած էր ներկայացրել՝ նշելով, որ զորանոցում պառկած մարդկանց չի հիշում, հակառակը՝ հիշում է վազվզող մարդկանց, որոնք փորձում էին դուրս գալ հրդեհված սենյակից։

Երիտասարդը նաև պատմել էր՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Նրա խոսքով՝ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն

Հաջորդ գրառումը

Blinken Tells Aliyev to Unblock Karabakh Road

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025
Հասարակություն

Կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ-ի վարժական հավաքներից

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով. ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ․ Սամվել Կարապետյան

14/07/2025
Հաջորդ գրառումը

Blinken Tells Aliyev to Unblock Karabakh Road

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական