Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Created with RNI Films app. Preset 'Kodachrome 50's'

Created with RNI Films app. Preset 'Kodachrome 50's'

Հասարակությունը պետք է իրավապահ համակարգից հաշվետվողականություն պահանջի ՝ ինչ է արվել անչափահասին ծեծի ենթարկած քրեականի պետի գործով. իրավապաշտպան

03/06/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապահ մարմինները գրեթե երկու ամիս ժամանակ ունեին՝ ընթացք տալու 16-ամյա պատանուն ծեծի ենթարկելու գործին և պատժելու անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանին։ Եվ եթե չլիներ հանրային ճնշումը, գրեթե վստահ եմ, որ այդ գործն այդպես էլ կարճվելու էր, քրեական հետապնդումը՝ դադարեցվելու, իսկ քրեականի պետն էլ շարունակելու էր պաշտոնավարել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Իրականում մեր երկրում բռնության հանդեպ բավական հանդուրժողական վերաբերմունք կա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ համակարգի աշխատակիցները կարող են բռնություն կիրառել քաղաքացու նկատմամբ։ Վերջին շրջանում բավական շատ են դեպքերը, երբ բերման ենթարկվելիս կամ պարզապես ցուցմունք տալիս մարդիկ ոստիկանության բաժանմունքում խոշտանգվում են։

Ցավոք սրտի, համակարգը բավարար ջանք չի գործադրում բռնության մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ»,- ասաց իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանը միաժամանակ հավելեց՝ անչափահասին ծեծի ենթարկած Արսեն Ղայթմազյանի գործով պետք է հանրային ճնշման գործադրվի և այդ ճնշման ներքո պետք է հասնել արդար դատաքննության։

«Հանրության ուշադրությունը պետք է շարունակական լինի, և հասարակությունը պետք է հաշվետվողականություն պահանջի իրավապահ համակարգից՝ ինչ է արվել քննությունը մինչև վերջ տանելու և որոշում կայացնելու ուղղությամբ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համոզված եմ, որ 16-ամյա պատանուն ծեծած քրեականի պետի կալանավորումը եղել է Փաշինյանի հրահանգով, իսկ կալանքի որոշումը՝ արևմտյան դեսպանների պահանջով. իրավապաշտպան

Հաջորդ գրառումը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Համանման Հոդվածներ

Իրավունք

38-ամյա կալանավորը սեփական ոտքը մեխել է հատակին՝ ի նշան բողոքի, որ իրեն հանիրավի են բանտ նստեցրել

22/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական