1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատուրյանի գործով դատական նիստում մեղադրող կողմն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի պաշտպան Նաթիգ Բեյբալաևը դիմել է դատարան՝ հայտնելով, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարողանա մասնակցել դատական նիստերին։ Խաչատրյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Ռադմինա Աբուլովան։
Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: 68-ամյա արցախցին հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։
«Այնտեղ ապրող ադրբեջանցիները ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։