Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը եւ վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն անցնում է կորոնավիրուսի համավարակի ընթացքում չարաշահումների գործով։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Այս գործով անցնում է 11 բուժաշխատող, որոնցից 8-ի ձերբակալման ժամկետը լրացել էր, եւ նրանք ազատ են արձակվել: