Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտանեկան բռնությունների դեպքերով վարույթի նյութերն ուղարկվում են դատարան. ՔԿ

14/12/2022
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ 

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է  հիշյալ մարզերում ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու հատկանիշներով ընտանեկան բռնության 6 դեպք, որոնց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Այսպես. քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի (Մրգաշատ գյուղի), Տավուշի մարզի (Լուսաձոր գյուղի, Այրում, Կողբ, Այգեձոր, Ն.Աղբյուր բնակավայրերի) առանձին բնակիչներ տարբեր ամիսների  վիճաբանության ընթացքում քաշքշել են իրենց կանանց, հնչեցրել հայհոյանքներ, բռունցքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ընդ որում, առանձին դեպքերում անձինք այդ ոտնձգությունները կատարել են՝ խախտելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսված անհետաձգելի միջամտություն կիրառելու, այն է՝ տուժող մերձավորին որոշակի հեռավորությունից մոտենալու արգելքի մասին որոշումները։ 

Երկու այլ դեպքերում էլ պարզվել է, որ ծնողը ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն՝ նրանց թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով:

Նախաձեռնված քրեական վերոնշյալ վարույթներով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար 6 անձի:

Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննված՝ ընտանեկան բռնության վերաբերյալ 53 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն,  առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս  պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն,  հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է  ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, թեև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ օրինակ առողջությանը միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, անզգուշությամբ ծանր կամ միջին վնաս պատճառելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն,  նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (բողոքի) հիման վրա, այսինքն քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, սակայն, ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ օրինակ հաշտության հիմքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Բ-ն Լաչինի միջանցքը փակելու հարցով դիմել է քույր եկեղեցիների պետերին, նաև հորդորով՝ Ալլահշուքյուր Փաշազադեին

Հաջորդ գրառումը

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում. Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026
Իրավունք

Գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցել 2017 թվականին մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ

05/06/2026
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ից Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է

02/06/2026
Հաջորդ գրառումը

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում. Էդմոն Մարուքյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական