Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարները «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերի համատեքստում հանդիսանում են ստորագրման վայր տրամարդող ինքնուրույն պաշտոնատար անձինք և համայնքապետից կամ նրա տեղակալներից որևէ թույլտվություն հայցելու պարտկանություն չունեն։
Ի պատասխան «Հայաքվեի» ստորագրահավաքի անցկացման մերժումն արդարացնելու՝ Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանը ներկայացնում է Սահմանադրական օրենքը։
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ հոդվածների համաձայն՝ «15. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝
1) համայնքապետարաններում.
2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում.
3) Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում.
4) մարզպետարաններում:
16. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի լրատվության վարչության ղեկավար Լևոն Սարդարյանը «Հայաքվեի» «մեղադրանքներին» պատասխանել էր. «Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»։
Կարդացեք նաև՝
«Հայաքվե»-ի ստորագրահավաքը կասեցված է. իշխանությունը խոչընդոտում է, բայց այլ ելքեր էլ կան