Հակարիի անցակետում ապօրինաբար ձերբակալված ու գերեվարված Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամանակ դատավորն ընթերցել է որոշումը.
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։
Ինչպես հայտնի է, Բաքուն 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը։
Արցախի նախկին պետնախարարը ապրիլին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Որոշ ժամանակլ անց նա հացադուլը դադարեցրել էր: