Երեքշաբթի, Հունիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

20/07/2018
- 20 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ոչ միայն մեկնաբանման, այլեւ օրենքի ներկայացման առումով անճիշտ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի անգամ կրկնած հայտարարությունները վերջին շաբաթներին Մայր աթոռում եւ այլուր Վեհափառ հայրապետի դեմ կատարված հակաօրինական եւ հակականոնական ցույցերի ու գործողությունների առթիվ: Ճիշտ է, որ Հայաստանում «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», ինչպես արձանագրված է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետում, սակայն հենց հաջորդՙ 18-րդ հոդվածում, առանձնացնելով Հայ եկեղեցին «Կրոնական կազմակերպություններից», Սահմանադրությունը շատ հստակ կերպով «ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուՙ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: (Ընդգծումները իմն են: Հ.Ա.): Հետեւաբար, օրենքի կամայական եւ խիստ մասնակի մեկնաբանություն է վարչապետի պնդումը, թե պետությանը չի վերաբերում սահմանազանց ցուցարարությունը վեհարանի դիմաց եւ դիվանատան ներսում:

Ձեռքերը լվանալու այդ կեցվածքը ունի իր անունը կրոնական գրականության մեջ, որը ես չեմ ուզում այստեղ նշել, սակայն ցանկանում եմ ընդգծել մեկ այլՙ շատ ավելի կարեւոր եւ համամարդկային իրավունք, որին ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրերը անդրադառնում են անընդհատՙ մարդու իրավունքներ, որոնք բնականաբար վերաբերում են նաեւ Վեհափառ Հայրապետին: Այդ իրավունքներից առաջինը, ըստ մեր Սահմանադրության, «Մարդու արժանապատվությունն անխախտելի է» սկզբունքն է (հոդ. 23): Իսկ հիշենք, թե անցնող օրերին արժանապատվության քանի՜ ոտնահարումներ կատարվեցին Վեհափառի դեմ, հրապարակային զրպարտությունների, վարկաբեկիչ արտահայտությունների, հայհոյանքների, անվանարկությունների ինչպիսի՜ հեղեղ թափվեց նրա դեմ, փորձելով նսեմացնել ոչ միայն անձին, այս պարագայումՙ Հայ եկեղեցու պետին, այլ նույնինքն Հայ եկեղեցուն, միշտ հօգուտ այս օրերին ոգեւորության վերելք ապրող աղանդավորական կազմակերպությունների:

Այս առնչությամբ, մարդու իրավունքների հարցով, կարելի չէ չմատնանշել նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանիՙ գոնե առերեւույթ չեզոք կեցվածքը, ազդու միջամտության բացակայությունը նրա կողմից: Մինչդեռ նա է հանդիսանում Սահմանադրության գլխավոր պահապանը: Էլ չեմ խոսում մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթների չկատարման մասին. ինչ անենք, որ Վեհափառը բողոք չէր ներկայացրել նրա գրասենյակին. նրա՛ պարտականությունն էր բարոյական պաշտպանության տակ առնել Վեհափառին, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու:

Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական պաշտպանությանը, ապա այդ օրերին երեւի ոչ ոք չհիշեց, որ Վեհափառը ունի, ինչպես պետական բարձրաստիճան մի քանի անձնավորություններ, անձեռնմխելիության իրավունք եւ պետք է պաշտպանված լինի ԱԱԾ-ի կողմից: Պարտականություն, որը վերջինս կատարեց միայն վերջինՙ ծայրահեղ լարված պահին:

Օրենքի հաջորդ ոտնահարումն ուղղված էր սեփականության իրավունքին: Մայր աթոռի ու նրա ունեցած կալվածքների սեփականատերը անշուշտ Վեհափառը չէ, բայց նա՛ է ավանդապահը, հետեւաբարՙ իրավաբանական տերը դրանց: Մինչդեռ ցուցարարները իրավաբանական տիրոջ կամքին հակառակ համարձակվեցին մուտք գործել Մայր աթոռՙ վեհարան ու դիվանատուն, որոնք պաշտպանված պետք է լինեին օրենքովՙ որպես մասնավոր տարածք: Թող որ Մայր տաճարի շրջաբակը, որը համարվում է հանրային տարածք, նույնպես ունի առանձին կարգավիճակՙ աղոթասացության, ծիսական արարողությունների եւ եկեղեցական տոնախմբությունների վայր:

Մի քանի ամիս առաջ գրել էի, որ ժամանակն է Պետություն-Մայր աթոռ երկկողմ հարաբերությունները հստակեցնող պայմանագիր կամ պրոտոկոլ ստորագրել, որը կլինի հիմքը փոխադարձ պարտականությունների եւ հարաբերությունների կարգավորման, որից կշահեն ե՛ւ պետությունը, ե՛ւ Հայոց եկեղեցին, եւ ոչ մի պետական պաշտոնյա ու ոչ մի եկեղեցական, անկախ իրենց դիրքից ու հանգամանքից, այնուհետեւ չեն կարող խուսափել պատասխանատվությունից: Այժմ կրկնում են նույնը:

Ի հավելումն այս բոլորի պետք է համաձայնվել վարչապետի հետ, որ, իրոք, խնդիրներ կան նաեւ եկեղեցականների միջեւ, ներսում: Բայց այդ խնդիրները նոր չեն, ունեն տասնամյակների հնություն, բայց ոչ միայն ներսում, այլեւ մեր շրջապատում եւ հատկապես ներկա դարի զարգացումների պայմաններում: Հայ եկեղեցին նույնպես կարիք ունի խորքային բարեփոխումների: Բայց այս մասինՙ ավելի ուշ, ավելի հանդարտ պայմաններում:

Նախորդ գրառումը

42 ԱՍՏԻՃԱՆ` ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՕՐԵԱԿԱՆԻ

Հաջորդ գրառումը

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական