Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 8

30/06/2021
- Պատմություն

    ՆՅՈՒԹ 10         

          Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

Հոդվածաշարի նախորդ մասը, –               

Արտակ Դարբինյան

 Դարբինյանն այդ շրջանում մեծ հեղինակություն էր վայելում արեւմտահայ բոլոր քաղաքական ուժերի շրջանում և երբ՝ 1917թ. մայիսին Երեւանում գումարվեց Արեւմտահայերի 1-ին համագումարը և ստեղծվեց Գործադիր մարմին, դրա անդամներից մեկը Դարբինյանն էր: 1918թ. Արեւմտահայ Խորհրդի որոշումով Ա. Դարբինյանն անցավ Հյուսիսային Կովկաս, եղավ Արմավիր, Ռոստով եւ Վլադիկավկազ քաղաքներում` փորձելով գումարներ հանգանակել հօգուտ գաղթականության: 1919թ. վերադարձավ Երեւան եւ մեծ ավանդ ներդրեց մարտի 24-ից այստեղ հրատարակությունը վերսկսած «Վան-Տոսպ», իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ից ՀՌԿ Հայաստանի կենտրոնական խորհրդի պաշտոնաթերթ դարձած «Հայաստանի Ձայն» օրաթերթի խմբագրման եւ հրատարակության գործում:

1919թ. դեկտեմբերի 21-27-ին տեղի ունեցավ ՀՌԿ Հայաստանի Շրջանային 2-րդ համագումարը, որը բացեց եւ հաշվետու զեկուցումով հանդես եկավ Ա. Դարբինյանը եւ շեշտեց համագործակցության ու անկախ հայրենիքի հզորացմանը նպաստելու անհրաժեշտությունը: Կենտրոնական խորհրդի եւ Դիվանի անդամ ընտրված Ա. Դարբինյանն ըստ էության դարձավ ՀՌԿ Հայաստանի Շրջանի ղեկավարը` միեւնույն ժամանակ ընտրվելով ՀՌԿ 3-րդ Ընդհանուր Պատգամավորական ժողովի պատգամավոր: 1920-ի վերջերին տեղի ունեցած այդ ժողովում նա հանդես եկավ զեկուցումով Վանի ինքնապաշտպանության, գաղթի ու գաղթականության վիճակի, անկախ հանրապետության, գրահրատարակչական եւ կուսկազմակերպչական գործունեության վերաբերյալ: Ա. Դարբինյանի վաստակի արժանի գնահատումը եղավ այն, որ նոյեմբերի 28-ի նիստում քվեների բացարձակ մեծամասնությամբ նա ընտրվեց կուսակցության Կենտրոնական վարչության անդամ:

Հայաստանի խորհրդայնացման հետեւանքով առաջացած բարդ իրավիճակում Դարբինյանն արտահայտելով ՀՌԿ-ի կառուցողական դիրքորոշումը՝ 1921թ. հունվարի 14-ի ՀՌԿ Հայաստանի Կենտրոնական խորհրդին եւ «Հայաստանի ընկերներուն» հղած նամակում շեշտում էր, որ «պետք է ջանքեր գործադրել երկրում օրինականությունն ամրապնդելու համար, որպեսզի հնարավոր լինի պահպանել արնաքամ ժողովրդի ֆիզիկական գոյությունը»: Անխոնջ կուսակցական գործիչը զբաղված էր նաև կազմակերպչական աշխատանքներով: 1921թ. կուսակցության կենտրոնական վարչությունը նրան ուղարկում է Բուլղարիա եւ Ռումինիա, որտեղ շատ կարճ ժամանակում հիմնադրվեցին ՀՌԿ 5-6 ակումբներ:

1922թ. ռամկավարները արևմտահայ գաղթականներին Հայաստանում տեղավորելու հարցով ստեղծվեց միջկուսակցական մարմին: Պատվիրակ ընտրվեց Ա.Դարբինյանը: Նա հանդիպեց Ա. Մյասնիկյանի, Ա. Մռավյանի, Ս. Լուկաշինի, Գեւորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեգյանի հետ: Այնուհետև որպես Ամերիկայի շրջանակի պատգամավոր մասնակցեց 1922թ. հունիսի 2-23-ին տեղի ունեցած ՌԱԿ Ա. Ընդհանուր պատգամովորական ժոդովին, որից հետո մեկ տարի գործեց Բուլղարիայում, ապա անցավ Փարիզ: Ապա մասնակցեց ՌԱԿ Բ. Ընդհանուր պատգամավորական ժոդովին: Ի դեպ` հետագայում էլ Դարբինյանը գործուն եւ ղեկավար մասնակցություն ունեցավ ՌԱԿ Գ` 1926թ., Դ` 1929թ., Ե` 1931թ., Զ` 1934թ., եւ է` 1937թ., ԸՊ ժողովնհրին: Շուտով Բ. ԸՊԺ-ի որոշումով Դարբինյանը մեկնեց Աթենք: Հատուկ լիազորագրով նա քննեց Հունաստանի, ապա ՌԱԿ Եգիպտոսի շրջանակի գործերը: Սրանք վկայում են Դարբինյանի հեղինակության, անաչառության ու ազդեցության մասին:

Միաժամանակ Ծերուկ, Արշեն, Վահրամ եւ Հրահատ ծածկանուններով Ա. Դարբինայնը երկար տարիներ կարողացավ պատշաճ բարձրության վրա պահել լրագրող կուսակցականի պատիվը: Հրապարակախոս-խմբագրի գրիչը հատկապես բեղուն գործեց, երբ 1927-34թթ. ստանձնեց ՌԱԿ-ի «Ապագայ» թերթի խմբագի պաշտոնը: Սակայն Դարբինյանի հեղինակությունը ռամկավար շրջանակներով չէր ահմանափակվում: 1930թ. հոկտեմբերի 6-ին փարիզաբնակ մի խումբ գրողների անունից Ավ. Իսահակյանը, Վ. Թեքեյանը եւ Ղ. Մելոյանը նրան նամակով հրավիրեցին  «Հայ Գրողների ընկերության» հիմնադիր ժողովին մասնակցելու համար: Կամ` 1946-48թթ. նա գլխավորեց ֆրանսահայերի ներգաղթի կենտրոնական հանձնաժողովը եւ այլնՆա իրատես եւ ողջամիտ հայրենասեր էր և մեծապես սատարել է Հայրենիք-Սփյուռք առողջ կապեր ստեղծելուն: Ա. Դարբինյանը թողել է զգալի ստեղծագործական ժառանգություն, որի մեջ իր նշանակությամբ առանձնանում է հատկապես «Հայ ազատագրական շարժման օրերեն»  հուշագրությունը, որն զբաղեցնում է իր ուրույն տեղն ու դիրքը ռամկավար հուշագրության եւ ողջ գրականության, ինչպես նաեւ ազգային պայքարի վերաբերյալ հայկական կուսակցական գրականության մեջ եւ նվիրված է 1890–1940թթ. ժամանակահատվածն ընդգրկող, ժողովրդի պատմության ողբերգական եւ հերոսական դրվագներով լեցուն հիսնամյակին: ՌԱԿ առաջին սերնդի նվիրյալը Արմենական-Սահմանադրական-Ռամկավար ազատական շղթայի գործուն մասնակիցն էր ու ղեկավարներից մեկը և իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց Հայ ազատագրական պայքարին, հայապահպա-նության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորագույն գործընթացներին:

Նախորդ գրառումը

3 քաղաքացու մոտ հաստատվել է սիբիրյան խոց. ԱՆ

Հաջորդ գրառումը

Սիբիրյան խոցի 3 դեպք՝ Գեղարքունիքի մարզում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

105 տարի առաջ Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնությամբ հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

12/06/2026
Հասարակություն

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

23/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Սիբիրյան խոցի 3 դեպք՝ Գեղարքունիքի մարզում

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական