Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 7(1)

30/05/2021
- Պատմություն

Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

հոդվածաշարի նախորդ մասերը, –

Արտակ Դարբինյան – 2

Ա. Դարբինյանը 1901 թ. ամուսնացավ և այս պարագան որոշ չափով մեղմացրեց ոստիկանական հսկողուղությունը: Բայց այդ հարաբերական անդորրը երկար չտեւեց: 1904թ. մարտին նա կրկին դատապարտվեց: Այս անգամ երեք տարվա ազատազրկման, սակայն ազդեցիկ հայերի միջամտությամբ մեկ եւ կես ամսից ազատվեց և շարունակեց թղթակցել տարբեր թերթերի և զբաղվել կուսակցական քարոզչությամբ:

Ազատագրական պայքարին և հարազատ կուսակցության ծավալած գործունեությանը մեծ նվիրումի մասին են վկայում հետևյալ իրողությունները: Նախ՝ որպես Վասպուրկանի շրջանի գործիչ՝ նա մասնակցեց 1913թ. հուլիսին Կ.Պոլսում գումարված ՀՍՌԿ 2-րդ ընդհանուր պատգամավորականի աշխատանքներին: Այնուհետև որպես ՀՍՌԿ-ի լիազոր ներկայացուցիչ ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՀԱՌԿ միջեւ համագործակցության նպատակով հրավիրված խորարդակցական ժողովին: Իսկ երբ 1915թ. ռուսական բանակը գրավեց ստեղծեց Վանի նահագապետություն, հերոսական ինքնապաշտպանության ակտիվ մասնակից Ա. Դարբինյանն ընտրվեց 72 օր գոյատևած Նահանգային վարչության դիվանապետ: Նրա ձեռքի տակով էին անցնում պաշտոնական ամբողջ գրագրությունը և գրեթե բոլոր փաստաթղթերը: Հայոց պետականության նախատիպ նահանգապետության այդ ծանրագույն գործառույթը նա փայլուն էր կատարում:

Լինելով գրչի մարդ՝ Ա. Դարբինյանը բնույթով համեստ էր, սիրում էր քայլել առաջնորդի հետևից, բայց նրա ձայնը լսվում էր, ասածները հաշվի առնվում: Միշտ եղավ ու մնաց սեփական ուժին ապավինելու ջատագովը: Դեպքերի հետագա զարգացման ընթացքում ժողովրդից անբաժան գործիչը 150 հազարանոց գաղթականների քարավանի հետ 1915-ի օգոստոսին հասավ Թիֆլիս: Վանի հայությանը օգնելու նպատակով այստեղ ձեւավորվեց Նպաստամատույց հանձնաժողով, որի աշխատանքներին որպես խորհրդական ակտիվ մասնակցում էր նաեւ Ա. Դարբինյանը: Իսկ 1915թ. ստանձնեց Թիֆլիսում վերահրատարակվող ՀՍՌԿ Հայաստանի կենտրոնական խորհրդի «Վան-Տոսպ» թերթի խմբագրի պարտականությունները:Հասարակականքաղաքական,գրական«ՎանՏոսպը»  լույս է տեսել 1911-1919թթ. Վանում (1911-1915), Թիֆլիսում (1915-1918), Երևանում (1919)։ Խմբագիրներ՝ Հ․ Ավագյան, Կ․ Սիտալ (Շահինյան), Մ․ Պալոյան, Պ․ Հովնանյան, Ս․ ժամկոչյան, Ա․ Դարբինյան, Վ․ Պապիկյան, Ա․ Ավետիսյան։

Ի դեպ՝ քաղաքական իրադարձությունների և խմբագիրների փոփոխման հետևանքով թերթը հաճախ կրել է բովանդակային փոփոխություններ։ Առաջին շրջանի (Վան) սկզբի ընդգծված գրական-բանասիրական, պատմաազգագրական բնույթը 1913-1915 թվականներին իր տեղը զիջել է երիտթուրքերի հայահալած գործելակերպի, գոյատևման համար արևմտահայության մղած պայքարի և ազատության ուղիների որոնումների լուսաբանմանը։ Երկրորդ՝ Ա. Դարբինյանի խմբագրության շրջանում (Թիֆլիս, Երևան) ներկայացրել է առաջին աշխարհամարտի ընթացքը, Արևմտյան Հայաստանի ազատագրված շրջանների կյանքը, փրկված արևմտահայության տեղավորմանն ու որբերի պատսպարմանն ուղղված հայկական և օտար ընկերությունների գործունեությունը։ Այս տարիներին պարբերականը կարևորել է հայ ժողովրդի երկու հատվածների փոխադարձ ճանաչումն ու մերձեցումը։

Նկատի ունենալով հայ ազգային շարժման հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ Արևմտյան Հայաստանի ոուսական գրավման հետ առանձնա-պես մեծ հույսեր չի կապել։ Չի հավատացել երիտթուրքերի՝ բարենորոգումներ իրագործելու խոստումներին, քննադատել է նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը, դատապարտել հայկական կոտորածների գաղափարական նախապատրաստումը և հայկական հարցի լուծումը տեսել հայերի պայքարի մեջ։ Դրական է արտահայտվել 1917 թ. Փետրվարյան հեղափոխության և ցարական իշխանության տապալման հանդեպ։ Քննադատել է «Թուրքահայաստանի մասին» խորհրդային դեկրետը՝ գտնելով, որ «կործանման եզրին կանգնած և իր հայրենիքից արտաքսվող ու կոտորվող հայ ժողովրդի համար ավելորդ է դառնում ազգային ինքնորոշման իրավունքը»։ Հայկական հարցի վերջնական լուծումն առնչել է Անտանտի քաղաքականության, հայ դատը բոլշևիկյան կառավարությանը հանգամանորեն ներկայացնելու և վերջինիս կողմից ըմբռնողություն գտնելու հետ։

Ունեցել է «Ներքին տեսություն», «Արտաքին տեսություն», «Շաբաթական լուրեր», «Մամուլ», «Այլևայլք» մշտական բաժինները, գրական, գիտական և հասարակական երկամսյա հավելված (1919 թվականին)։

 Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ Ա. Դարբինյանը փայլուն կատարեց իր գործը և թերթի տպաքանակը նախական 500-ից հասցրեց 1800-ի:

Նախորդ գրառումը

Գառնիի ձորում հայտնաբերված շինության հատվածը ոչ այլ ինչ է, քան Սահակդուխտի երաժշտական դպրոցը

Հաջորդ գրառումը

Շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու. Արամ Վարդեւանյանի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

105 տարի առաջ Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնությամբ հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

12/06/2026
Հասարակություն

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

23/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու. Արամ Վարդեւանյանի հայտարարությունը

Լրահոս

Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

23/06/2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ...

Արտաքին միջամտություն է իրականացվել՝ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

23/06/2026

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով,...

Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

23/06/2026

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս...

Բեյրութի պահանջն անփոփոխ է՝ Իսրայելը պետք է դուրս գա Լիբանանի հարավից. Լիբանանի նախագահ

23/06/2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ իր երկրի գլխավոր նպատակը...

Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

23/06/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գնացքը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական