ԵՎՐՈ 2020-ի E խմբի մեկնարկային խաղում Լեհաստանի հավաքականը մրցում է Սլովակիայի ընտրանու հետ։
18-րդ րոպեին Վոյցեխ Շեսնին գրավեց սեփական դարպասը։ Նա դարձավ ԵՎՐՈ-ների պատմության առաջին դարպասապահը, ով ինքնագոլի հեղինակ է դարձել։
Երկրորդ կեսի մեկնարկից 30 վայրկյան հետո լեհերը հավասարեցրեցին հաշիվը։ Աչքի ընկավ Կառոլ Լինետին։
62-րդ րոպեին Կժեգորշ Կրիխովյակը ստացավ 2-րդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։
Մոսկվայի «Լոկոմտիվի» ֆուտբոլիստի հեռացումից 7 րոպե անց Միլան Շկրինարը կրկին առաջ մղեց Սլովակիային։
Այսպիսով, Սլովակիան հաղթում է 1:2 հաշվով և վաստակում է 3 միավոր։
Լեհերը հաջորդ խաղը կանցկացնեն Իսպանիայ հետ` հունիսի 19-ին, իսկ Սլովակիան կմրցի Շվեդիայի հետ` հունիսի 18-ին։