Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. հայտնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն կրել:
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սա մեր հավաքականի երկրորդ պարտությունն էր Ազգերի Լիգայի այս խաղարկությունում։