Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024-25 մրցաշրջանի վիճակահանության մեջ. հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգան անցկացվում է 2018 թվականից։ Այս մրցաշարի նպատակն է ազգային հավաքականների միջև ընկերական խաղերը հավասար մրցակիցներով փոխարինել պաշտոնական խաղերով: Մրցաշարի հաղթող դարձան Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 28-ին ՈւԵՖԱ-ն և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կասեցրեցին ռուսական ակումբների և ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային հանդիպումներին։ Կազմակերպությունների որոշումը պայմանվորված է Ուկրաինայում տիրող իրավիճակով։ Ռուսաստանի հավաքականը Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում հանդես չեկավ, ինչի պատճառով էլ B դիվիզիոնից նահանջեց C դիվիզիոն։