Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին, իսկ երկրորդում զիջել է մրցակցին։
Մանվել Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ուկրաինացի մարզիկին և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար։
Աղբյուր ArmSport.am