Սերբական Նովի Սադում շարունակվում է Մ17 ԵԱ-ն։ Մրցումային երկրորդ օրը շատ հաջող էր մեր ըմբիշների համար։
Կիսաեզրափակիչ են դուրս եկել 45 կգ Մարատ Աճեմյանը, 51 կգ Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ Ալեքս Մարգարյանը և 71 կգ Արթուր Ամոյանը։
Հունիսի 25-ին 48 կգ Անդրանիկ Խաչատրյանը և 65 կգ Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ 110 կգ Սեյրան Կիրակոսյանը եզրափակչում կպայքարի չեմպիոնի կոչման համար։