Պելեի մայրը՝ Սելեստ Արանտեսը, մահացել է 101 տարեկանում. հայտնում է Associated Press-ը։
Վերջին հինգ տարիներին նա գտնվում էր վեգետատիվ վիճակում (հիվանդություն, որն առաջանում է, երբ ուղեղի կիսագնդերը դադարում են գործել-Խմբ.) և այդպես էլ չի իմացել որդու մահվան մասին։
Սելեստ Արանտեսը երեք երեխա ունի։ Սկզբում կինը դեմ էր, որ Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղա։ Սակայն երբ որդին սկսեց ժողովրդականություն ձեռք բերել, Արանտեսը փոխեց միտքը։
Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությանը (1958, 1962 և 1970 թվականներին):
Ֆուտբոլային աստղը մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։ Նա 82 տարեկան էր։
Armsport.am