Հուլիսի 13-18-ը Երևանում կանցկացվի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի D ենթախմբի հանդիպումները։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականից բացի այդ ենթախմբում ընդգրկված են նաև Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի այդ տարիքային թիմերը։ Խաղերը տեղի կունենան Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։