Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի հարցով արդար որոշում չկայացնի, Լոզանի դատարան ենք դիմելու. մենք պարսիկի ոսկե մեդալի վրա աչք չունենք, բայց թող մեր ոսկե մեդալը մեզ տան. Գիլոյան

13/08/2024
- Սպորտ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չէի ասի, որ փորձի պակասը խանգարեց ինձ, որովհետև պատրաստվել էի, Օլիմպիական խեղերին մեկնել էի՝ միայն հաղթող ճանաչվելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։

«Սակայն չկարողացա ճիշտ դասավորել գոտեմարտս, ճիշտ չգոտեմարտեցի մրցակցիս հետ, որը ինձ բերեց պարտության, և բավարարվեցի բրոնզե մեդալով»,- ասաց մարզիկը։

Հարցին՝ պատրաստվելու է արդյոք Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին, Ամոյանը դրական պատասխան հնչեցրեց։
«Այո, կպատրաստվեմ արդեն  մյուս Օլիմպիական խաղերին։ Այս անգամ չստացվեց, կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերում մեդալիս գույնը փոխել ոսկե մեդալով։ Փառք Աստծո, կարողացա մեդալով վերադառնալ։ Երևի այս պահին սրան էի արժանի, այս մեդալին էի պատրաստվել։ Բայց չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ, քանի որ նպատակս այլ էր»,- ասաց օլիմպիական չեմպիոնը։

Անդրադառնալով Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին՝ Մալխաս Ամոյանը շեշտեց, որ վերջինիս գոտեմարտը մրցավարները սխալ են դատել, և Արթուրն այսօր կարող էր ոսկե մեդալակիր լինել։

«Մեր Սլավիկի գոտեմարտը, Արսեն Հարությունյանի, մեր Վազգենի գոտեմարտերը… Կարելի է ասել մեր բոլոր տղաների դեպքում, բացի ինձնից, կողմնապահություն կար, որը նրանց համար ճակատագրական եղավ»,- ասաց մարզիկը։

ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանն էլ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ չիրականացան իր կանխատեսումները, թե հայ մարզիկներն ՕԽ-ից տասը մեդալ են բերելու՝ ասաց. «Չեմ ասել՝ մեդալ կնվաճեն, ասել եմ՝ 15-ից 10-ը մեդալ նվաճելու հնարավորություն ունեն, և պնդում եմ դա»:

Անդրադառնալով հատկապես արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանին՝ Գիլոյանը հիշեցրեց, որ մեդալի բողոքարկման գործընթաց են նախաձեռնել։
«Հարյուր տոկոսով մրցավարները, ուզում եմ հուսալ՝ սխալվել են, ոչ թե միտումնավոր են արել։ Հույսեր ունեմ, որ ի վերջո ՄՕԿ-ի համապատասխան հանձնաժողովը արդարացի որոշում կկայացնի։ Եթե անգամ իրենք չկայացնեն, Լոզանի դատարան ենք դիմելու։ Ակնհայտ է, որ Արթուրը պետք է ոսկին բերեր։ Կան նախադեպեր, մենք պարսիկի ոսկե մեդալի վրա աչք չունենք, բայց թող մեր ոսկե մեդալը մեզ տան:

Ամենը կկցվի, կուղարկվի: Մենք ուղարկել ենք առաջին մասը, վաղը կամ մյուսները մնացած փաստերը կուղարկենք: Մեր Արթուրը շատ ուժեղ է, ուրիշներն էլ են ուզում չեմպիոն դառնալ, բայց մենք թույլ չենք տա, կպայքարենք մինչև վերջին աստիճան: Իրանցի մարզիկի հետ ոչ մի խնդիր չունենք: Մեր խնդիրը սխալ մրցավարությունն է, դրա դեմ կպայքարենք»,- ասաց Կարեն Գիլոյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շշի պարունակությունը խմած բրազիլացու մահանալու դեպքի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ասում է՝ պատերազմ եմ սկսելու, իսկ պատերազմող երկրում մեկ ամիս արձակուրդ են վերցնում, զբաղվում «կայֆերով». Գառնիկ Դանիելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

24/11/2025
Նորություններ

Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաներն արձագանքել են մարզիկների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը

18/11/2025
Նորություններ

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց

16/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ասում է՝ պատերազմ եմ սկսելու, իսկ պատերազմող երկրում մեկ ամիս արձակուրդ են վերցնում, զբաղվում «կայֆերով». Գառնիկ Դանիելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական