Երևանում ավարտին մոտեցող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ավետիք Պողոսյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովին:
Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:2 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև ուժեղ էր գտնվել Թուրքմենստանի ներկայացուցիչ Սերդար Հոջամուրամեդովից, ապա՝ ղրղզ Բեկտեն Էրկեբայի Ուլուից:
Սա այսօրվա երկրորդ մեդալն էր. ավելի վաղ ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր Վաչիկ Վարդանյանը:
Նշենք՝ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 8 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում՝ 3 արծաթե և 5 բրոնզե:
Քիչ անց աշխարհի առաջնության եզրափակչում իրենց ուժերը կչափեն նաև Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը և 98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: