Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վատին՝ վա՛տ, լաւին՝ լա՛ւ, սակայն…

23/12/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային իմաստով իր խնդրայարոյց յայտարարութիւններով ծանօթ՝ ԱԺ նախագահ Ալան Սիմոնեանը, որուն հանդէպ միշտ ալ քննադատական կեցուածք ունեցած ենք, վերջերս հետեւեալ հետաքրքարական բովանդակութեամբ յայտարարութիւնը ըրած է.

«Երեւանը կը փոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հանդէպ, եթէ այն կը յայտարարի Հայաստանի ինքնիշխան տարածքում ազրպէյճանական զինուժի ներկայութեան մասին և կը պահանջի դրա դուրս բերումը… Քանի դեռ նման դիրքորոշում չի հնչել կազմակերպութեան անդամ միւս բոլոր երկրների կողմից, Հայաստանը կը համարի, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։  Երևանին պէտք չէ, որ Պելառուս կամ Ղազախ զինուորները գան և ազրպէյճանցիներին վտարեն հայկական տարածքից, հայկական կողմը պարզապէս քաղաքական յայտարարութիւն է ուզում»։ 

Վատին՝ վատ, լաւին՝ լաւ ըսելու մեր սկզբունքէն ելլելով կը շնորհաւորենք պետական մարդու յարիր այս կեցուածքը, եթէ անշուշտ լարախաղացութիւն չէ, լուրջ է եւ հետեւողական, երկակի նպատակներ չի հետապնդէր եւ անշուշտ ենթակայ չէ երկու չափ երկու կշիռի տրամաբանութեան: Ինչպէ՞ս:

Ռազմական գործակցութեան եւ արտաքին քաղաքականութեան մէջ բնական ու արդար  է նման ակնկալութիւններ ունենալ դաշնակիցներէ, պայմանաւ որ անոնց շուարեցուցած չըլլանք, մեր հակասական կեցուածքներով: Օրինակ Ալան Սիմոնեանի պատկանած իշխող խումբին անդամները իրենց ղեկավարով հանդերձ բազմիցս հակասական յայտարարութիւններ ըրած են ինչ կը վերաբերի Հայաստանի եւ Ազրպէյճանի սահմանազատման մանրամասնութիւններուն: «Սեւ լիճը, որո՞ւն պէտք է», «տարին 365 օր ձիւնի տակ եղող բարձրութեան մը համար կ՛արժէ՞ պատերազմ յայտարարել», «Շուրնուխը միշտ Ազրպէյճանական գիւղ եղած է (ականջը խօսի տխրայիշատակ Վիգէն Խաչատրեանին)»  եւ հայկական տարածքներէ ինքնակամ զիջելու նմանօրինակ բացայայտ մտադրութիւններ բարձրաձայնելէ ետք, ինչպէ՞ս կարելի է յուսալ այլոց օգնութիւնը, երբ մենք տակաւին չենք կողմնորոշուած հասկնալու, որ ի՛նչը մերն է եւ ի՛նչը չէ…

Աւելին, նոյն Ալան Սիմոնեանէն պէտք չէ՞ յուսալ այլ արդարացի յայտարարութիւն մը, զոր օրինակ՝ Երեւանը կը դադրեցնէ թուրք-ազրպէյճանական կողմին հետ հաշտութեան կամ սահմազատման ամէն բանակցութիւն, քանի չեն յարգուած Նոյեմբեր 9ի պայմանագրի կէտերը, ազրպէյճանական կողմը տակաւին գերի կը պահէ մեր շատ մը տղաքը, բռնագրաւած եւ բռնի տեղահանած է Լեռնային Ղարաբաղի հայութիւնը: Նոյն անձնաւորութիւնը կամ իր թիմակիցները, ազգային-բարոյական կեցուածքով մը, պէտք չէ՞ յայտարարեն, որ չկայ խաղաղութիւն, քանի չկայ Արցախի հայկական պատմամշակութային արժէքներու պահպանութեան կամ Արցախահայութեան ապահով տուն վերադարձի եւ ունեցուածքի վերատիրացման երաշխիքը…:

Այո՛. Լաւին՝ լաւ, սակայն…

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հաջորդ գրառումը

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան. հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

ԿարդալDetails

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական