Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Յաւերժացում»

30/03/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորոգ հանգուցեալ ընկեր Երուանդ Ազատեանի յուշերով լի պահ մըն էր երէկ գիշեր: Մտաբերեցի  մահուան անկողինէն կատարած իր վերջին հեռախօսազանգը ինծի: Կարճ խօսակցութեան բովանդակութիւնը՝ երէց եւ իմաստուն ընկերոջ համակրանքի զուսպ արտայայտութիւնը, խրատներն ու վերջին պատգամն էր. ազգային-քաղաքական պայքարը աննկուն շարունակելու մինչեւ վերջ …:

Աւելի ուշ իմացայ, որ ընկեր Ազատեան, մեր աշխարհէն հեռանալէն ընդամէնը երկու-երեք օրեր առաջ իր վերջին ուժերը կուտակած, հրաժեշտի զանգեր տուած էր նեղ շրջանակի մէջ գտնուող քանի մը գործընկերներուն, ԳՈՐԾԸ շարունակելու յստակ պատգամով մը:

Իմ կարգիս երբ կը փորձէի խրախուսել մահամերձ իմ երէց ընկերն ու խմբագրական ասպարէզիս մէջ իմ կարեւորագոյն մենթըրը, որ. «ամուր մնայ եւ թէ անհոգ եղիր, այս ալ կ՛անցնի, եւայլն…», ան շնչասպառ՝ նուաղկուն ձայնով մը ընդմիջեց զիս ըսելով. «Ես այլեւս պիտի չառողջանամ, տղաս…»:

Երէկ էր դարձեալ, երբ յիշեցի, որ ընկեր Ազատեան ժամանակին ինծի յայտնած էր, որ իր գրական կեանքին սկզբնական շրջանին նաեւ սիրած է բանաստեղծութիւնը եւ ունեցած է բանաստեղծութիւններ գրելու փորձեր:

Հայրենիքի Լոռի մարզին մէջ, ուր կը գտնուէի, անձրեւոտ, անքուն եւ երկար գիշեր էր: Որոշեցի պրպտել: Առաջին աղբիւրը, որ մտքէս անցաւ, ԹՄՄ-ի «Շիրակ» ամսաթերթն էր: Մտայ համակարգիչիս մէջ պահպանուած անոր արխիւը, այն ենթադրութեամբ, որ եթէ նման բան կայ, ուրեմն անպայման այնտեղ կը գտնեմ…: Իր անուան պրպտուքս երկար չտեւեց: «Շիրակ»ի առաջին թիւին մէջն իսկ՝ Ապրիլ 1956, գտայ իր անունը «Գրադատութիւն» ենթախորագրով բաւականին լուրջ գրախօսականի մը տակ: Կարդալով՝ զարմանքս ու իր գրական տաղանդին  հանդէպ յարգանքս շատ աւելի աւելցաւ, երբ անդրադարձայ, որ նշեալ թուականին ինք տակաւին իր կեանքին 21 տարիներն իսկ չէր բոլորած: Փնտռածս սակայն, ինչպէս վերը ըսի, այս չէր: Շարունակեցի:

Վերջապէս, «Շիրակ»ի Ապրիլ-Մայիս 1959ի թիւին մէջ յուզումով գտայ հետեւեալ բանաստեղծութիւնը իրմէ, որ ըստ հրապարակումին գրուած էր աւելի կանուխ՝ 1954ին:  Բանաստեղծութիւնը վերնագրուած էր՝ ՅԱՒԵՐԺՈՒԹԻՒՆ:

Ժամանակին յորձանքին դէմ՝ ըլլալ պատուար մը հաստատուն,

Սանձել խոյա՛նքն անգամ մահուան, ու թոյլ չտա՛լ վայրկեաններուն

Որ քայքայեն շէնքն օրերուդ… տիեզերուող երազիդ մէջ՝

Չզգա՜լ կեանքիդ եւ ուժերուդ կաթիլ կաթիլ հատնումն անվերջ:

Լեռներն ընել քեզի սանդուխ, առնել արեւն անութիդ տակ,

Ես աստղերէն՝ իբրեւ վարդեր՝ քաղել փունջեր լուսաթաթախ.

Անսահմանին դիմաց կանգնիլ իբր անսահմա՛ն մը մոլեգնած,

Ձեռքիդ վրայ՝ գետերն երակ եւ աչքերուդ՝ դժոխքը կայծ:

-Բայց ո՛չ… կեանքի յորձանքին հետ փոխուի՜լ, ըլլալ յորձանք մը նոր

Եւ փոթորկել, ու խոյանալ դէպի գալիքը ամէն օր.

Ի՛նչ փոյթ եթէ դուն փշրուիս կեանքի ժայռին դէմ ահարկու,

Միայն թէ տա՜լ դուն կարենաս բոցէդ կայծեր՝ ուրիշներու…:

Ի՜նչ զարմանալի զուգադիպութիւն: Արդեօ՞ք զարմանալի…: Մինչ ընկեր Ազատեան իր 88 տարեկան հասակին լքած է մեր աշխարհն ու անցած ոգեղինական աշխարհ, դառնալով «Յաւերժի ճամբորդ», ես կը կարդամ ընդամէնը 19 տարեկան պատանի իր տարիքին գրած՝ ՅԱՒԵՐԺՈՒԹԻՒՆ վերնագրած բանաստեղծութիւնը, որ կ՛արտացոլացնէ իր անփոփոխ նկարագիրը ու կանխաւ կ՛ամփոփէ իր յետագային անցնելիք հաստատակամ ճանապարհը:

Ընկեր Ազատեան իր կեանքով ու գործով յարգած է իր խոստումը՝ Եղած է յորձանք մը նոր եւ անով տուած է իր բոցէն կայծեր՝ ուրիշներուն:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթօնք» օրաթերթ, Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ քննարկում չկա. Զախարովա

Հաջորդ գրառումը

Հատկանշական գրառում Երվանդ Ազատյանի մահվան առիթով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Հատկանշական գրառում Երվանդ Ազատյանի մահվան առիթով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական