Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ երկիրներու քաղաքականութիւնը, միակողմանի մետիան եւ զգացական ազգս հայոց

01/03/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի մը օրէ Հայաստանի իշխանական լրատուական միջոցները, մե՜ծ թուխով լուր  մը կը տարածեն Հայաստանի մէջ ԱՄՆ դեսպանութեան թուիթըրեան մէկ գրառումին մասին, որուն միջոցաւ դեսպանութիւնը կը ցաւակցի Սումկայիթի զոհերուն համար: Հայաշխարհի արեւմտամէտ զանգուածը ֆէյսպուքահայութեամբ հանդերձ գինովցած է այս լուրով,  իսկ բարեմիտ Հայ մասսան չափազանց յուզուած:

Քիչ թիւով հայեր կը ստուգեն, նոյն այդ մեծ երկրին՝ ԱՄՆին, Ազրպէյճանի մէջ գործող դեսպանութեան թուիթըրի էջը, ուր ԱՄՆ բնականաբար ելլելով իր շահերէն զուգահեռ հորիզոնի վրայ, կը միանայ ազրպէյճանցիներուն սգալով Խոճալուի զոհերուն յիշատակը…:

Ամերիկեան պահուածքին մէջ, անճոռնի բան չկայ անշուշտ: Ո՛չ ալ երկու չափ երկու կշիռի խնդիր է այս: Երեւոյթը պարզապէս մեծ պետութեան մը, իր շահերէն ելլելով հաւասարակշռուած քաղաքականութիւնն է, դիւանագիտական ճիշդ դրսեւորումով:

Զարմանալին անհեթեթաբար մեծ յոյսերով ապրող եւ նմանօրինակ միակողմանի լրատուութեան ազդեցութեան տակ յուզուող մեր ժողովուրդին զաւակներն են, որոնք գիտական դոյզն մօտեցումն իսկ չունին լրատուութեան մը, կամ երեւոյթի մը միւս կողմն ալ նայելու կամ համեմատելու եւ ըստ այնմ գնահատելու վիճակ մը:

Ինչ կը վերաբերի իշխանական մետիային ու անոր ետին կանգնող արեւմուտքին սիրահարուած իշխանութեան, այսօր զանց կ՛առնեմ անոր մասին երկար քննարկելը: Պարզապէս կը մաղթեմ, որ նոյն այդ արեւմուտքին գունաւոր ու փափուկ յեղափոխութիւններ հրահրելու փորձարկութիւնները մեր հայրենիքին ալ վրայ, աւելի եւս աւեր չգործած խամրի ու արաբական գարունի տարբերակով գարուններ «չվայելենք»:

Գոնէ, տողերս գրողին համար ոչ անպայմանօրէն զարմանալի, սակայն իսկական երեւոյթը նոյն օրերուն իր «տղամարդու» եւ ծակ ազգայնական կեցուածքներով ազգս յուզող Կարօ Փայլանի գրառումն էր, հետեւեալ բովանդակութեամբ. «Ես յարգանքի տուրք եմ մատուցում ինչպէս հարիւրաւոր ատրպէյճանցիների, որ սպաննուել են Խոջալուում 1992թ. փետրուարի 26-ին, այնպէս էլ հարիւրաւոր հայերի յիշատակին, որ սպաննուել են Սումգայիթում 1988թ. փետրուարի 27-ին։

Ատրպէյճանը և Հայաստանը պէտք է դէմքով կանգնեն այս ոճիրներին և արդարութիւն ապահովեն։ Այն կը բացի երկու ժողովուրդների միջև խաղաղութեան դուռը»։

Կարիքը չկայ տուեալ գրառումը երկար բարակ վերլուծելու, հասկնալու որ զայն գրողը սիրուն «վեհանձնութեամբ» մը նախ ազերիներուն կը ցաւակցի (հակառակ, որ ժամանակագրականօրէն նշեալ դէպքը աւելի նոր է քան Սումգայիթինը) ապա հայերուն: Ապա պարզ է նաեւ Փայլանի  բացայայտ կամ իր գրառումին տողատակին թաքնուած մե՜ծ «դիւանագիտութիւնը»…:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթօնք» օրաթերթ, Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի պարտավորությունն է հարգել Հաագայի դատարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Չկարողացա չգրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Չկարողացա չգրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական