Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
Փաշինյանը և Ջեյմս Օ’Բրայենը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման շուրջ։
Հանդիպման քննարկման մեկ այլ թեման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքներն են եղել։