Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները. Սերժ Սարգսյան

20/02/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է:

Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, և այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային իրադարձություններից է:

Ղարաբաղյան շարժումը և 1994 թվականին ազգային-ազատագրական պայքարում փառավոր հաղթանակն առաջին հերթին հայ ժողովրդի արժանապատվության, սեփական Հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքին տեր կանգնելու արտահայտություններն էին:

Այդ տարիները իմ և իմ բազմաթիվ ընկերների կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին: Մենք գիտեինք՝ ինչ նպատակի համար ենք պայքարում, կազմակերպում Արցախի ինքնապաշտպանությունը, հանուն ինչի ենք զոհաբերում մեր երիտասարդ տարիները, ինչի համար էին մեզ հետ զրկանքների միջով անցնում մեր ընտանիքները, հայրենակիցները: Մենք տեսնում էինք Ադրբեջանի ղեկավարների հայատյաց նկրտումները, խտրական վերաբերմունքը, աչքի առաջ ունեինք Ադրբեջանի կազմում մեկ այլ ինքնավար կազմավորման ՝ հայկական Նախիջևանի իսպառ հայաթափումը և վճռական էինք ամեն գնով թույլ չտալու դրա կրկնությունն Արցախում:

Մեր ժողովրդի խաղաղ և օրինական պահանջին հետևեց Ադրբեջանի պատասխանը՝ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում ու Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումներով, հայերի նկատմամբ ամենազազրելի ու զարհուրելի բռնություններով, կոտորածներով և տեղահանումներով: Արցախահայությունը դատապարտված էր նույն ճակատագրին, եթե չհաղթեր իրեն պարտադրված պատերազմում:

Ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում հանդիպեց միասնական բռունցք դարձած հայության պատասխան հարվածին և զինադադար խնդրեց:

Փա´ռք և պատի՛վ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին, խոնարհում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին:

1991 թվականին իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկիզբ էր դրել պետականաշինության գործընթացին և զարգանում էր որպես ժամանակակից ու ժողովրդավարական պետություն:

Ցավոք, Ադրբեջանը, չհաշտվելով ինչպես 1994-ին կրած ծանր պարտության, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ձախողման հետ, օգտագործեց հարմար պահը և, օգտվելով Հայաստանում օտարների աջակցությամբ իշխանությունը զավթած ապազգային ուժերի վարած պետականակործան քաղաքականությունից, 2020-ին սկսեց նոր պատերազմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ:

Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, թշնամուն հանձնվեցին առաջին հաղթական պատերազմում Արցախի ազատագրված տարածքների զգալի մասը, զոհվեցին հինգ հազարից ավելի երիտասարդներ, բազմաթիվ հայորդիներ հաշմվեցին, տասնյակներն էլ մինչ այժմ գտնվում են գերության մեջ, վտանգի տակ դրվեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ապագան, թշնամին անարգել տարածքներ օկուպացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, երբեմնի ազգային զարթոնքը վերածվեց ազգային հիասթափության, ոմանց մոտ՝ հուսահատության:

Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը:

Հայրենակիցնե՛ր,

Ղարաբաղյան շարժման հոբելյանը ևս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին: Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, և ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը:

Արցախցի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով և արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը: Համոզված եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:

Աստված պահապան մեր Հայրենիքին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զինվորը մահացել է իրեն ամրացված ինքնաձիգի կրակոցից

Հաջորդ գրառումը

Վրաստանից Ռուսաստան մեքենաների արտահանման ծավալն աճել է 338 տոկոսով

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

05/05/2026
Պաշտոնական

Իտալիայի վարչապետը Երևանից մեկնել է Բաքու

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել են

04/05/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանից Ռուսաստան մեքենաների արտահանման ծավալն աճել է 338 տոկոսով

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական