ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:
Ինչպես Azg.am-ը տեղեկանում է ՊՆ–ից, նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ եւ արդյունաշատ աշխատանք:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: