Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

Ինչպես Azg.am-ը տեղեկանում է ՊՆ–ից, նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ  եւ արդյունաշատ աշխատանք:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը,   զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: