Ռուսական կողմը պատրաստ է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։
Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այս պահին Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
«ԱԳ նախարարների հանդիպման նպատակը կլինի բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիների քննարկումը` ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրությունում։