Կիևը կապ չունի տեղի ունեցած ահաբեկչության հետ. ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:
«Ուկրաինան ահաբեկչությանը կապելու ցանկացած փորձ բացարձակապես անհիմն է: Ուկրաինան ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ»,- հայտարարել է Պոդոլյակը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ ռուսական հատուկ ծառայությունների վարկածները բացարձակապես անհիմն են և անհեթեթ:
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել էր, թե ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում: