Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը ՌԴ-ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում

22/05/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում։

Այս  մասին խոսեց մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե տեղեկություններ ունի Արևմուտքը Հայաստանին ազդակներ է հղում, որ Ռուսաստանին դուրս մղեն իրենց տարածքից՝ խոստանալով, որ կապահովն Հայաստանի անվտանգությունը։

«Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում  է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Եվ կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նա անդրադարձավ Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությանը՝ հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։ Եռակողմ հայտարարության մեջ արձանագրվել է, որ միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն այդ պարտավորության խախտում է։ «Ռուսաստանն այդ միջանցքը պետք է պահեր, պետք է պահի իր վերահսկողության ներքո։ Նախկինում էլ մենք թե աշխատանքային մակարդակում, թե հրապարակային բազմիցս խոսել ենք Խծաբերդից մինչև Փառուխ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ի վերջո, եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը և արձանագրվել է շփման գծից ներս Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարտավորությունները, և մենք անընդհատ քաջալերել ենք, մեր կողմից ոչ մի խնդիր չենք ստեղծել, ինչով կարողացել ենք օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը չի ցանկանում, որ Արևմուտքը կամ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնա ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում կարևոր կամ առանցքային գործոն։ «Մեր հարաբերությունների ամենակարևոր գործոնը մեր հարաբերություններն են՝ այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք իրար նկատմամբ։ Որքանո՞վ են կատարվում այդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն․ ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգության ոլորտում, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, Լեռնային Ղարաբաղում ում խաղաղապահների գործունեության հետ կապված։

Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել։ Եվ մենք կարծում ենք, որ դրան Ռուսաստանի արձագանքը պատշաճ չէր։ Ընդ որում, այդ մարդուն, որքան ես եմ տեղեկացված, հենց խաղաղապահներն էին համոզել, որ բարձրացիր, խնդիր չկա,մենք այստեղ ենք, կապահովենք քո անվտանգությունը, բայց այդ մարդը կես ժամ հետո սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը։ Այսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո և խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Արևմուտքն այստեղ ի՞նչ կապ ունի»,- նշեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ գոյություն  չունի։ Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ արևմտյան գործընկերների հետ սկսել են քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր, ինչը նախկինում չի եղել, քանի որ համարել են, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի։ «Երբ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաև արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգության օրակարգի հարցեր քննարկում ենք»,-մանրամասնեց վարչապետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ն հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի արձագանքը կարտահայտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները

Հաջորդ գրառումը

Պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար․ ԱՀ պետնախարար

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Պաշտոնական

Ի՞նչ համաձայնագիր են ստորագրել  Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը

26/05/2026
Պաշտոնական

Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում ավելի անկախ Հայաստանի համար. Ռուբիո

26/05/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգա Հայաստան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար․ ԱՀ պետնախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026

Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։ Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական