Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը քիչ առաջ ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը եղել էՀՀ ԱԳՆ-ում, որտեղ նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների առանձնազրույցը։
Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: