Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) անդամ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորնեան, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ (EESC) Ստեֆանո Պալմիերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել պլատֆորմի 8–րդ հանդիպման մասնակիցներին, նշել, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության գործունեությունը: «Հատկապես՝ մեր գաղափարաբանության և ժողովրդավարության ընկալումների պայմաններում դժվար է գերագնահատել քաղաքացիական հասարակության դերը մեր իրականության մեջ։

Միևնույն ժամանակ՝ շատ կարևոր եմ համարում, որ շարունակում ենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի Կառավարության, քաղաքական մեծամասնության և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործակցությունը լինի առավել ինստիտուցիոնալ, առավել համակարգված և այդ ամենի արդյունքում՝ ավելի արդյունավետ և կառուցողական։

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ մենք թեև ժողովրդավարության, տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մենք առերեսվում ենք, որ շարունակաբար ունենք լրջագույն պրոբլեմներ, և դրանց լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է»,- ասել է վարչապետը և հավելել, որ այդ խնդիրների լուծման բանաձևերը փնտրելիս բախվում ենք աննկատ խնդիրների, մասնավորապես, դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում:

Երկրի ղեկավարի խոսքով, 2018 թվականի հեղափոխությունից հետո, ամենամեծ քննադատությունը Կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ակնկալիքն ունենալով՝ որպես հեղափոխության հիմնական օրակարգերից մեկը, վերջինս դեռևս չի կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այստեղ կա ճշմարտություն, սակայն հարցն այն է, որ չկա միասնական ընկալում արդարություն և արդարադատություն հասկացությունների շուրջ:

Երկրի ղեկավարը նշել է, որ իր համոզմամբ, այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը պրոցեսների և ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի՝ ժողովրդի հետ կապի իմաստով և ընդգծել, որ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ պետք է լուծել առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով: Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Հայաստանում արդարությունը, արդարադատությունը մեծամասամբ կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած, չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ և նաև չունեն հաշվետվողականության, պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է:

Վարչապետը նշել է, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն է Սահմանադրությանը և օրենքներին: «Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ էլ ուզում ես արա, այդ արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և ցավոք, երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից՝ որպես արդարություն և արդարադատություն:

Սա չեմ ասում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես սա ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև ինքս էլ չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով: Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը մենք պետք է լուծենք»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ այս առումով եվրոպական կառույցների և միջազգային մի շարք ինստիտուտների հետ համագործակցության առանցքային նպատակներն են, որ լինեն թույլ տրված սխալներն ուղղելու որոշակի մեխանիզմներ:

Խոսելով Կառավարության կողմից քաղհասարակության հնչեցրած գաղափարներն ընդունելու մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ կարևոր է, որ լինի բանավեճ, քանի որ նույնիսկ ամենափայլուն գաղափարը պետք է անցնի բանավեճի միջով, որպեսզի ստանա գործնական գերազանցություն: «Դրա համար պետք է, այո, ամեն ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, ինքնիշխանությունը, պետության անվտանգությունն ապահովել՝ միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որ ընդունել ենք, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այն ընդունվել, ընդլայնվել է Հայաստանի և ԵՄ–ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով: Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը»:

Անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալ-չդառնալու հարցին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի խնդիրը, նպատակը, ռազմավարությունն է՝ լինել լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ «Մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես հասնել այդ կետին»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի գործունեությունն այս իմաստով շատ կարևոր է: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեությունը և ինչպես նախկինում, այսօր էլ, վաղն էլ կշարունակի ոչ միայն համագործակցել, այլև խորացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի քանի օրից կասեմ. Սամվել Կարապետյանը՝ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին

Հաջորդ գրառումը

Մեզ համար կարևոր է անգամ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի, սակայն արդեն իսկ երկու օրից ենք զրկվել. Արամ Վարդևանյան

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ

13/04/2026
Պաշտոնական

Ուղիղ. Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը

10/04/2026
Պաշտոնական

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին. արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը. Միրզոյան

09/04/2026
Պաշտոնական

Միրզոյանը և Բայրամովը քննարկել են փոխգործակցության հարցեր

27/03/2026
Հաջորդ գրառումը

Մեզ համար կարևոր է անգամ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի, սակայն արդեն իսկ երկու օրից ենք զրկվել. Արամ Վարդևանյան

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական