Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը ․ Գեղամ Մանուկյան

01/08/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության ընդդիմության վերաբերյալ։

«ԱԺ Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր դիրքորոշումն եղել է խորքային, համակարգային, եւ պայմանավորված չի եղել որեւէ անձով, որեւէ մեկի ցուցմունքով կամ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ, քանի որ ամեն դեպքում, այս հանձնաժողովը չունի հանրային լեգիտիմություն, եւ վերջնարդյունքը պարզ է ու հայտնի։ Այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմա-քաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը եւ ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։

Առնվազն հրապարակային խոսքում Դավիթ Տոնյանը այդպես էլ չասաց, թե շարունակու՞մ է պնդել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը։

Ու վերջապես, կրկին շեշտեմ՝ բոլորին հարցեր, ու շատ հարցեր տալու հերթը դեռ գալու է, երբ ձեւավորվի իրոք անկախ, հանրային վստահություն ունեցող ու բոլորը հարցերի պատասխանը ստանալ ցանկացող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Մինչ այդ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արաքները։

Հ.Գ. Կմաղթեմ միայն, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ իշխանության թիրախում հայտնված, պատանդի կարգավիճակում պահվող բոլոր զինվորականները հնարավորինս շուտ լինեն ազատության մեջ», – գրել է պատգամավորը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ կոչ էր արել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, իսկ հակառակ դեպքում այլև հրապարակային հայտարարություններ չանեն իր գործունեության վերաբերյալ։

«Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլեւս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,-նշել է Տոնոյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրեմլը՝ Մոսկվային անօդաչուներով հարվածների մասին

Հաջորդ գրառումը

«Պետք չէ անդադար Փաշինյանի հրաժարականը պահանջել, կոնկրետ քայլեր են պետք»

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել են Հայաստանի տնտեսական հարցերը

04/06/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Պաշտոնական

Ի՞նչ համաձայնագիր են ստորագրել  Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը

26/05/2026
Պաշտոնական

Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում ավելի անկախ Հայաստանի համար. Ռուբիո

26/05/2026
Հաջորդ գրառումը

«Պետք չէ անդադար Փաշինյանի հրաժարականը պահանջել, կոնկրետ քայլեր են պետք»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական