Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ»

14/12/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ չենք հայտնագործելու. պետական բյուջեի ձևավորման համար նախ անհրաժեշտ են համապատասխան մուտքեր, որոնց ձևավորման հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային մուտքերը: Իսկ մյուս կողմից էլ՝ ծախսերն են, որոնք ընդգրկում են սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն), պաշտպանության, ենթակառուցվածքների, պետական պարտքի սպասարկման և այլ ոլորտների ֆինանսավորումը։

Իհարկե, խոշոր ֆինանսական մուտքեր ունեցող ու մեծ բնակչություն ունեցող պետությունները ահռելի բյուջեներ են կարողանում գեներացնել, որոնց համեմատ Հայաստանի պետական բյուջեն բավական սահմանափակ է, բայց խնդիրը ոչ միայն բյուջեի գեներացումն է, այլև դրա նպատակային ու թիրախային օգտագործումը։ Բայց որքան էլ զարմանալի է՝ ՀՀ իշխանությունները կենտրոնանում են ոչ թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, այլ նրա վրա, որ ամեն անգամ ցույց տան, թե բյուջետային միջոցներն ինչքան կարևոր են պետության ու քաղաքացիների համար։

Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։ Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցներ ի համամասնությունն է, ու բոլորն էլ օգտվում են կա՛մ բյուջեում եղած միջոցներից, կա՛մ այդ միջոցների ներդրման արդյունքներից։

Բնականաբար, քաղաքացիներն իրենց անհատական միջոցներով չեն կարող այնպիսի մասշտաբային հարցեր լուծել, որոնք լուծվում են պետական բյուջեի հատկացումների շնորհիվ։ Սակայն խնդիրն այլ է. իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել, այսինքն՝ «երեսով տալ»։

Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթությո՞ւնը, սոցիալական ապահովությո՞ւնը, առողջապահությո՞ւնը: Շատ կասկածելի ձևակերպում է: Չնայած Փաշինյանն ինքն էլ նշում է, որ ճշտելու ենթակա հայտարարություն է: Անընդհատ ժողովրդի աչքը խոթելով բյուջեից օգտվելու հանգամանքը՝ փաստացի նախ՝ դա ներկայացվում է որպես մեծ լավություն, երկրորդ՝ կիրառվում է որպես PR միջոց, այսինքն՝ իշխանությունը նույնացվում է պետության հետ: Այնինչ, նույն հասարակությունը պետք է հարց տա Նիկոլ Փաշինյանին՝ իսկ պետական բյուջեն իշխանություններն իրենց հոր տնի՞ց են բերել: Չէ՞ որ այն ձևավորվում է այն նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։

Ընդ որում, հարկ վճարողները հռչակվում են որպես «հերոսներ», այնինչ դա ոչ թե հերոսություն է, այլ յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիների հարկերի հաշվին բյուջեում ֆինանսական միջոցներ են ձևավորվում, իսկ հետո այդ քաղաքացիներին իշխանությունները «երեսով» են տալիս, թե ձեզ ինչոր ծառայություն է մատուցում պետությունը։

Այնինչ, պետությունն ուղղակի պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություններ մատուցել։ Ու այդ ծառայությունները կարող են լինել նաև պետական բարձր պաշտոնյաների գործունեության տեսանկյունից։ Հա, ի դեպ, մի առումով Փաշինյանը կարող է ճիշտ լինել, երբ ասում է «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»: Դա ճիշտ է միայն այն դեպքում, երբ «ՀՀ քաղաքացի» ասելով տվյալ դեպքում նկատի ունի բացառապես քպականներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր». «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Իզմիրում բացվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Հաջորդ գրառումը

Իզմիրում բացվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական