Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են. «Փաստ»

13/06/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մի առիթով նկատել է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը թշնամի է համարում Արցախը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին: Սկզբունքորեն դժվար է չհամաձայնել սրբազանի հետ: Մի վերապահումով՝ այս իշխանությունը ատում է նաև Հայաստանն ու հայերին ընդհանրապես: Դրա վկայությունն են նրանց ամենօրյա քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը թուլացնելուն, հայ ժողովրդի իմունիտետը զրոյացնելուն, նաև այն բոլոր արհամարհական արտահայտությունները, որ նրանք անում են իրենց ընդդիմացող հայ ժողովրդի հասցեին:

Այն, որ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին, նորություն չէ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ դրա հետևանքները, այն է՝ նա մեծ հաճույքով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Երեկ նույնիսկ նշեց, թե իր մեղքն այն է, որ դա ավելի շուտ չի հայտարարել: Այնինչ, այս առումով ևս նրա դիրքորոշումը նորություն չէ. իրականում նա շատ վաղուց էր Արցախը հայտարարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում: Ահավասիկ մի նման նմուշ անցյալից, մասնավորապես, 1999 թվականից: Դեռևս թերթի խմբագիր Փաշինյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել:

Բայց վերադառնանք Շիրակի թեմի առաջնորդի տեսակետի հետ մեր փոքրիկ «վերապահմանը», այն է՝ Փաշինյանը և նրա շուրջ հավաքվածները ատում են ոչ միայն Արցախը, նրանք ատում են Հայաստանը, հայերին: Նրանք ոչ միայն Արցախը, Եկեղեցին կամ Սփյուռքն են թշնամի համարում ու ատում, այլև թշնամաբար են տրամադրված ամենայն հայկականի, ազգայինի հանդեպ: Ամեն հայկական, ազգային բան նրանց համար կա՛մ ծաղրի առարկա է, կա՛մ թունոտ թիրախավորումների, կա՛մ ուղղակի ոչնչացման: Ու հետևողականորեն ոչնչացնում են՝ լինի դա բանակ, կրթական համակարգ, արժեհամակարգ, պատմություն, երգ-երաժշտություն, բնակավայր, երկրամաս, մարդ, մասնագիտական խումբ:

Ու նկատենք. նրանք դա չեն էլ թաքցրել: Նրանք դա ցույց էին տալիս: Կհիշեք, նախաթավիշային ժամանակներում, մասնավորապես, 2010-2018-ի միջակայքում օտարերկրյա փողերով անցկացվող այն ակցիաները, որոնց ակտիվիստների պլակատներին գրված էր. «Ո՛չ ազգ, ո՛չ բանակ, ո՛չ պետություն, ո՛չ ընտանիք…»: Հենց նրանք էլ եկան իշխանության 2018-ին, ու 6 տարի անց ունենք ողնաշարը ջարդած բանակ, կանգնած ենք պետության կորստի շեմին, ընտանեկան, ազգային արժեքները ոտնահարվում են ամենօրյա ռեժիմով: Այ, այս հարցում նրանք սկզբունքային են՝ իրենց տարիների ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Իշխանությունը հասավ իր նպատակին. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունը հասավ իր նպատակին. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական